Նորություններ

Ինչպե՞ս վաճառել ապրանքը սոցիալական ցանցերում

Ինչպե՞ս վաճառել ապրանքը սոցիալական ցանցերում

SMM-ը կամ մարքեթինգը սոցցանցերում ներկայումս գնալով մեծ տարածում է գտնում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սոցցանցերում վաճառելն այսօր մարքեթինգի ամենաարդյունավետ ու արդարացված տարբերակներից է: Բայց ինչպե՞ս անել դա:

Ամեն ինչ այնքան էլ բարդ չէ. պետք է միայն հաշվի առնել հետևյալ կարևոր գործոնները՝

  • ձեր ընկերության լսարանը համընկնում է սոցցանցի լսարանին
  • սոցիալական ցանցի միջոցով վաճառքի համար խոչընդոտներ չկան. չկա լրացուցիչ գրանցում, հարցումները դանդաղ են մշակվում և այլն
  • դուք իսկապես զարգացնում եք ձեր հանրությունը. այնտեղ կա անհրաժեշտ կոնտենտը, բավարար քանակությամբ մասնակից ու դուք կարողացել եք ներգրավվածության միջին կամ նույնիսկ բարձր մակարդակի հասնել
  • օգտատերերը ձեզ վստահում են որակյալ աշխատանքի և հետադարձ կապի շնորհիվ
  • դուք գիտակցում եք, որ ինտերնետում վաճառելու համար ժամանակ է պետք (առնվազն 3 ամիս):

Եթե այս բոլոր կետերն առկա են, ապա ճիշտ ուղղությամբ եք շարժվում. կարող եք հանգիստ առաջարկել ապրանքը:

Ահա մի քանի ցուցում ևս՝ ապրանքն առավելագույնս արդյունավետ վաճառելու համար:

Նշեք ակտուալ գինը

Ավելորդ խոչընդոտներ մի՛ ստեղծեք գնորդի համար. թող նա միանգամից տեսնի գինը։

Առավելագույնս պարզեցրեք պատվերի ընթացակարգը

Ապրանքն ինտերնետ-խանութում հարկավոր է այնպես, որ հաճախորդը հնարավորություն ունենա դուր եկած ապրանքը գրեթե ակնթարթորեն գնել առանց ավելորդ մանիպուլյացիաների, կայք անցնելու, գրանցվելու և այլն:

Պարբերաբար թարմացրեք տեսականին, որ գնորդը հնարավորություն ունենա ընտրելու

Հիշեք կանանց՝ գնումների մոլուցքի մասին. ժամեր շարունակ առևտրային կենտրոններ հաճախելը, ընտրելու հնարավորությունները: Նույն սկզբունքը գործում  նաև սոցցանցերում: Որքան ավելի մեծ տեսականի ներկայացնեք, այնքան ավելի մեծ թվով հաճախորդներ գոհ կլինեն:

Հետևեք թրենդերին ու օգտագործեք դրանք

Թրենդներն արագ ու շատ աշխատելու հրաշալի եղանակ են: Ուշադրության առեք այն, ինչի մասին խոսում են ինտերնետ օգտատերերը, այն, ինչ շուրջը կատարվում է, ինչը մարդկանց հետաքրքիր է:

Պարբերաբար թարմացրեք խմբի տեղեկատվությունը

Պետք է գնորդներին տեղյակ պահեք այն փաստի մասին, որ ձեր ապրանքները մշտապես թարմացվում են; Սակայն չարժե դա չափից հաճախ անել, այլապես արգելափակման ռիսկի տակ կհայտնվեք:

Օպերատիվորեն արձագանքեք մեկնաբանություններին

Մեկնաբանություններին ժամանակին պատասխանելը մեծացնում է գնում իրականացնելու հավանականությունը: Իսկ դանդաղկոտությունը, հակառակը, կարող է տանել նրան, որ գնորդը մրցակիցներից գնումներ կատարի:

Մի՛ անտեսեք հանրային մենեջմենթը

Հանրային մենեջմենթը թերևս ամենակարևոր բաղադրիչն է ձեր սոցցանցի խմբում: Այն հնարավորություն է տալիս վստահելի հարաբերություններ ստեղծել օգտատերերի հետ, որոնք կարող են դառնալ ձեր գնորդը: Հրապարակային պատասխաններ տվեք բացասական մեկնաբանություններին, մի՛ ջնջեք դրանք ու կարողացեք ընդունել ձեր սխալները:

Գովազդներ, զեղչեր տվեք հետաքրքիր հավելվածներին

Ձեր հաճախորդների ուշադրությունը հրավիրեք տարբեր հետաքրքիր հավելվածերի, գովազդային ընկերությունների ակցիաների ու զեղչերի վրա: Նման հաղորդագրությունները բարձրացնում են գովազդի արդյունավետությունը, ինչը բերում է վաճառքի ծավալների աճի:


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →