Նորություններ

Ադրբեջանը տնտեսական մեծ կորուստներ է կրում. տնտեսագետ

Ադրբեջանը տնտեսական մեծ կորուստներ է կրում. տնտեսագետ

Տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի ներկայիս տնտեսական վիճակին։ Մասնագետի վերլուծության համաձայն՝ Ադրբեջանը տնտեսական մեծ կորուստներ է կրում. նավթի գինը անկում է գրանցում, սպասվում է կապիտալի արտահոսք։ Տնտեսագետի վերլուծությունը ներկայացնում ենք ստորև։

«Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերած պատերազմը շատ թանկ է արժենալու այդ երկրների համար։ Ադրբեջանը կորցնում է ոչ միայն մարդկային կյանքեր, զինտեխնիկա, այլև տնտեսական մեծ կորուստներ է կրում։ Հոկտեմբերի 1-ին նավթային բորսայում ադրբեջանական նավթի գինը ընկել է 3,16 տոկոսով՝ կազմելով 1 բարելի համար 42,93 ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ Ադրբեջանի 2020 թվականի պետական բյուջեն կազմվել է 1 բարելի համար 55 ԱՄՆ դոլարի հաշվարկով։ Ադրբեջանը տարեկան արտահանում է մոտ 20 մլրդ ԱՄՆ դոլար ապրանք, որի 90,9 տոկոսը կազմում է նավթն և գազը։ Ադրբեջանի տնտեսությունը շարունակում է ավելի և ավելի կախվածություն ունենալ նավթի և գազի արտահանումից։ Այս տարվա ընթացքում ադրբեջանական նավթի գինը չի գերազանցել 55 ԱՄՆ դոլարը, հետևաբար, Ադրբեջանի կառավարությունը շարունակում է մսխել պահուստային ֆոնդերը։ Այս պատերազմի պատճառով Ադրբեջանի տնտեսության մեջ խոշոր ներդրումներ կատարած երկրները և կազմակերպությունները Ադրբեջանի նկատմամբ կկորցնեն իրենց վստահությունը, երկրից նոր կապիտալի արտահոսք և մանաթի կտրուկ արժեզրկում կլինի։ Այս պայմաններում Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները չեն կարող երաշխավորել իրենց ենթակառուցվածքների անվտանգությունը։ Այս ամենից դարձյալ հիմնականում տուժելու են շարքային ադրբեջանցիները՝ կորցնելով աշխատատեղերը, ունենալով գնաճ և այլն»։


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →