Ղարաբաղ Տելեկոմը հայտարարություն է տարածել.
«Հարգելի բաժանորդներ,
Օրերս ՀՀ բջջային օպերատորների հայտարարության տեքստում նշված էր, որ նշանառության տակ է առնվել «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցային ենթակառուցվածքը: Մենք հաստատում ենք, որ Ադրբեջանի թիրախավորված գործողության հետևանքով ունեցել ենք բարդություններ: Դրանց մեծ մասն այսօր հաղթահարված է:
Անկախ նշվածից, արտակարգ իրավիճակներում սովորաբար աճում է բջջային ցանցի ծանրաբեռնվածությունը, որի օրինակներ գրանցվել են հաղորդակցության ամենաարդիական համակարգով երկրներում:
Ըստ այդմ, խնդրում ենք բջջային և համացանցային կապից օգտվել միայն ըստ անհրաժեշտության: «Ղարաբաղ Տելեկոմն» անում է ամեն ինչ` դժվարությունները պատվով հաղթահարելու համար::