Նորություններ

Ի՞նչ պետք է իմանա վարկային երաշխավորը

Ի՞նչ պետք է իմանա վարկային երաշխավորը

Հավանաբար մեզանից ոմանք հայտնվել են մի իրավիճակում, երբ ընկերները խնդրել են հանդես գալ որպես վարկային երաշխավոր։ Եթե ընկերն, իսկապես, պատասխանատու վարկառու է, ապա երաշխավորի համար նման պարտականությունները սկսել և վերջացել են պայմանագրի ստորագրմամբ։ Հնարավոր է` հենց դա է պատճառը, որ վարկային երաշխավորությունը հաճախ ընկալվում է որպես ֆորմալ երևույթ, ընկերոջը, հարևանին, հարազատին մատուցած փոքր ծառայություն, որպեսզի նա կարողանա վարկ ստանալ բանկում։ Սակայն իրականում ամեն ինչ շատ ավելի լուրջ է։ Եվ տհաճ ավարտ ունեցող պատմությունների մեծ քանակը ստիպում է զգուշությամբ վերաբերվել վարկային երաշխավորությանը։

Ձեռնտու է բոլորին, բացի երաշխավորից 

Երաշխավորությունը վարկի ապահովման ձև է։ Սովորաբար բանկը (կամ վարկային կազմակերպությունը) պահանջում է երաշխավորություն, եթե խոսքը անգրավ վարկավորման մասին է։ Դա կարող է լինել սպառողական վարկ կամ էլ ոչ մեծ գումարի բիզնես–վարկ։ Ամեն դեպքում, վարկի երաշխավորությունը բանկին շատ ձեռնտու է։ Բանկը տրամադրում է վարկ և գումար է վաստակում` միաժամանակ ապահովագրվելով երաշխավորի հաշվին։ Շահագրգիռ կողմ է նաև վարկառուն։ Երաշխավորի շնորհիվ` նա վարկ է ստանում և ինչ–որ խնդիրներ լուծում։ Միակ անձը, ով երաշխավորությունից որևէ օգուտ չունի, երաշխավորն է, ով վնասներ կրելու և «գլխացավանքի մեջ հայտնվելու» ռիսկի է դիմում։

Երաշխավորության ինստիտուտը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ավելի հստակ` այդ փաստթղթի 6–րդ բաժնով, որը կոչվում է «Ընդհանուր դրույթներ պարտավորությունների մասին»։ Անվանումից արդեն կարելի է հասկանալ, որ երաշխավորությունն, առաջին հերթին, պարտավորություն է։

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է համատեղ պատասխանատվության երկու տեսակ` մասնակի (սուբսիդիար) և ամբողջական (համապարտ): Ըստ օրենքի, եթե պայմանագրով նախատեսված չէ մասնակի`սուբսիդիար պատասխանատվություն, ապա երաշխավորը, լռելյայն, ամբողջական պատասխանատվություն է կրում վարկառուի առջև:

Բանկերը, որպես կանոն, նախընտրում են երաշխավորի համապարտ պատասխանատվությունը: Հետևաբար, իմացեք, եթե պայմանագրում ոչինչ ասված չէ պատասխանատվության ձևի մասին, ապա դուք վարկի համար ամբողջական պատասխանատվություն եք կրում, նույն չափաբաժնով, ինչ վարկառուն: Դա նշանակում է, որ եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա պարտքի գումարը, տոկոսները, տուգանքները և դատական տույժերը, եթե գործը հասել է դատարան, պարտավոր է վճարել երաշխավորը: Ընդ որում երաշխավորը վարկային պարտավորություն է կրում իր ունեցվածքով, օրինակ, բնակարանով:

Եվ ոչ մի իրավո՞ւնք, գրեթե

Առանձին հարկ է նշել, որ երախշավորը և համավարկառուն տարբեր հասկացություններ են: Համավարկառուն վարկառուի հետ հավասար պատասխանատվություն է կրում վարկի համար, սակայն նաև հավասար իրավունքներ ունի վարկով ձեռք բերված սեփականության նկատմամբ: Երաշխավորը նման իրավունքներ չունի: Օրինակ, եթե դուք ջեռուցման սարքավորումների գնման համար վերցված վարկի երաշխավոր եք, իսկ ձեր գործընկերը-հարևանը-բարեկամը, ում համար դուք հանդես եք եկել որպես երաշխավոր, վարկի մարման խնդրի առաջ է կանգնել, ապա դուք պարտավոր եք մարել վարկը նրա փոխարեն, սակայն ջեռուցման կաթսայի նկատմամբ ոչ մի իրավունք չունեք: Դուք միայն կարող եք պահանջել վերադարձնել գումարը: Վարկի մարումից հետո վարկառուի իրավունքները փոխանցվում են երաշխավորին: Թեև հասկանալի է` եթե բանկը չի կարողացել վարկառուից ստանալ վարկը, երաշխավորի համար դա շատ դժվար կլինի:

Ինքն իրեն պաշտպանելու համար երաշխավորը կարող է վարկառուի հետ առանձին պայմանագիր կնքել, որում ամրագրված են երաշխավորի նկատմամբ վարկառուի պարտավորությունները։ Հարազատների հետ, անշուշտ, այդպիսի պայմանագրեր չեն ստորագրվում, բայց գործընկերների կամ հարևանների հետ դա աշխատող սխեմա է։

Արդյո՞ք արժե «խաղալ» սեփական վարկային հեղինակության հետ

Վարկառուի վճարման ցանկացած ուշացում ազդում է նաև երաշխավորի վարկային պատմության վրա։ Հետագայում բարդ կլինի այդ վարկային պատմությամբ վարկ ստանալ։ Բացի այդ, բանկի տեսանկյունից երաշխավորը ոչնչով չի տարբերվում վարկառուից, կրում է վարկային նույն պատասխանատվությունը։ Այդ իսկ պատճառով եթե նույնիսկ վարկառուն ժամանակին է վճարումները կատարում, երաշխավորությունն ինքնին կարող է խոչընդոտ դառնալ արդեն ձեզ համար վարկ ստանալու դեպքում։ Գնահատելով ձեր վարկունակությունը` բանկը կարող է համարել, որ ձեր եկամուտները բավարար չեն երկու վարկ սպասարկելու համար։

Ինչպե՞ս վարվել

Վերոնշյալ բոլոր տհաճ պահերից խուսափելու միակ տարբերակը երբեք որպես վարկային երաշխավոր հանդես չգալն է։ Եվ հաստատ պետք չէ գնալ դրան ընկերների հետ հարաբերությունները վատացնելու վախից` կկորցնեք և ընկերոջը, և փողերը։ Վարկի երաշխավոր կարելի է լինել այն դեպքում, եթե խոսքն ընտանիքի անդամների մասին է, և դուք նյութապես շահագրգռված կողմ եք։ Բայց նույնիսկ այդ դեպքում պետք է երկար մտածել` կշռելով բոլոր դրական և բացասական կողմերը։


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →