Բանկեր

IDBank-ը պարտատոմսերի հոբելյանական 10-րդ տրանշն է թողարկում

IDBank-ը պարտատոմսերի հոբելյանական 10-րդ տրանշն է թողարկում

IDBank-ը հուլիսի 22-ին 5մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր կթողարկի։ Պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի 3 ամիս է, արժեկտրոնային տարեկան եկամտրաբերությունը` 4,75%, արժեկտրոնը վճարվելու է եռամսյապարբերականությամբ։

Բանկի Ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով` այս թողարկումը 2020 թվականի առաջին, բայց ընդհանուր առմամբ IDBank-ի 10-րդ՝ հոբելյանական թողարկումն է, ընդ որում այն սպասված էր հաճախորդների կողմից․ «Պարտատոմսերն այսօր ամենապահանջված ու եկամտաբեր ֆինանսական գործիքներից են համարվում։ Դա պայմանավորված է ինչպես վերջերս տեղի ունեցած հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով, այնպես էլ մեր հաճախորդների՝ Բանկի նկատմամբ վստահությամբ», - ասել է Արման Ասատրյանը։

AMANLBB2AER1 տարբերակիչ ծածկագրով 2020 թվականի առաջին թողարկման պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2020 թվականի հուլիսի 22-ից մինչև 2020թ.-ի հոկտեմբերի 20-ը ներառյալ, որից հետո ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսա»-ում և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

Պարտատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը և ներկայացնել Բանկ։։

Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

 Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 1/291Ա որոշմամբ։ Ազդագրի էլեկտրոնային տարբերակին և թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում www.idbank.am.


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →