ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ռուսական Интерфакс-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցություններին: EconoMood-ն այս մասին տեղեկացել է Interfax.ru-ից:
«Էներգետիկ հարցերը, գազի մատակարաման հետ կապված հարցերը մեր պետությունների երկկողմանի բարեկամական հարաբերությունների մեջ ամենակարևոր հարցերն են, որոնք ունեն բավականին լայն օրակարգ: Մենք ընդհանուր օրակարգ ունենք և՛ անվտանգության, և՛ տնտեսական զարգացման մասով, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Մենք ունենք լավ պոտենցիալ վարել բանակցություններ և, որ ամենակարևորն է՝ գալ համաձայնության: Այս պահին գազի գնի շուրջ բանակցություններն ընթանում են միջկառավարական հանձնաժողովների մակարդակով և ես կարծում եմ, որ շատ մեծ հավանականությամբ մենք կկարողանանք համաձայնության գալ: Ես լիովին վստահ եմ, որ մենք կգանք համաձայնության»,- նշել է նախարարը: