Կայքի օգտագործման պայմաններ և գաղտնիության քաղաքականություն

 

Բարի գալուստ allbanks.am:

Կայքի Օգտագործման պայմաններ և գաղտնիության քաղաքականությունը կարգավորում է Ձեր մուտքը կայք և օգտագործումը: Սույն պայմաններով (այսուհետ` Պայմաններ) կարգավորում են allbanks.am ինտերնետային կայք էջի և դրանում «անձնական էջի» («profile») բացման, սպասարկման, օգտագործման կանոնները։ Խնդրում ենք ուշադիր կարդալ Պայմանները, քանի որ այն հանդիսանում են կայքի օգտագործման վերաբերյալ allbanks.am-ի և Ձեր միջև կնքվող համաձայնագիր: Համաձայնագրից բխող իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Եթե սույն Օգտագործման պայմաններ և գաղտնիության քաղաքականության որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, մնացած դրույթները շարունակում են գործել և համարվում են վավեր:

Կայքից օգտվելիս արգելվում է այլ անձանց տրամադրել կամ հրապարակել որևէ անձնական տեղեկատվություն։

Կայքը կարող է պարունակել տեղեկատվություն այլ կայքերի աղբյուրներց և հղումներ դեպի այլ կայքեր: allbanks.am-ը չի հաստատում, չի հովանավորում, չի երաշխավորում կամ այլ կերպ պատասխանատվություն չի ստանձնում հղված կայքերում արտացոլված տեղեկատվության համար: allbanks.am-ը վերահսկողություն չի իրականացնում հղված կայքերի նկատմամբ և պատասխանատվություն չի կրում այդ կայքերի բովանդակության և գաղտնիության քաղաքականության համար:

allbanks.am-ը իր հայեցողությամբ կարող է փոփոխել սույն Օգտագործման պայմանները և գաղտնիության քաղաքականությունը կամ թարմացնել կայքի տարբեր բաժիններ ցանկացած ժամանակ: Վերջնական տարբերակին կարող եք ծանոթանալ` անցնելով կայքի գլխավոր էջի կայքի քաղաքականություն հղումով: Շարունակելով օգտագործել կայքը, Դուք հավաստում եք, որ համաձայն եք կատարված բոլոր փոփոխությունների հետ:

 

Դուք իրավունք չունեք

ա. Կայքում առկա տվյալնեը պատճենահանել, վերացուցադրել, փոփոխել, հրապարակել կամ ներբեռնել, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է կայքից սույն Պայմանների համապատասխան բնականոն օգտվելու համար (օրինակ՝ տվյալների պահումը համակարգչի RAM հիշողությունում):

բ. Կայքից օգտվելիս խախտել Ընկերության կամ այլ անձանց իրավունքներն ու շահերը, կամ կատարել որևէ գործողություն, որը կարող է դժվարեցնել կամ անհնարին դարձնել կայքի այլ օգտագործողների կողմից կայքից օգտվելը:

գ. Կայքից օգտվելիս չտարածել անօրինական, վիրավորական, զրպարտող կամ անթույլատրելի այլ նյութեր և տեղեկություններ:

դ․ Չկիրառել որևէ սարք կամ ծրագրային ապահովում, որը խոչընդոտում է կայքի բնականոն աշխատանքը:

ե. Բացառել որևէ սարքի, ավտոմատ ծրագրային ապահովման կամ գործընթացի (spiders, robots, etc.) կիրառումը, որն ուղղված է կայքի կամ դրա առանձին մասերի փոփոխություններին հետևելուն կամ պատճենահանելուն:

զ. Չփորձել մուտք գործել կամ այլ կերպ չարտոնված մուտքի հնարավորություն ստանալ կայքի այն բաժիններ, որտեղ Ձեր մուտքի հնարավորությունը սահմանափակված կամ արգելված է:

է. Կատարել այլ գործողություն, որը խախտում է կայքում հրապարակված նյութերի հետ կապված մտավոր սեփականության իրավունքները, կամ կայքի բնականոն աշխատանքը:

 

Կայքը օգտագործում և պահում է քուքիներ (cookies), վերլուծություններ կատարելու, գովազդներն անհատականացնելու և կայքում Ձեր նախընտրությունները ուսումնասիրելու համար։ Քուքին (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա, երբ Դուք այցելում եք Կայքը: Մենք կարևորում ենք Ձեր տվյալների գաղտնիության ապահովումը։

Կայքում Անձնական էջ ունենալու դեպքում Դուք պատասխանատվություն եք կրում անձնական էջում գործողությունների իսկության, ամբողջականության, արժանահավատության և դրանից բխող հետևանքների համար: Ձեր անձնական էջում կատարվող գործողությունները կայքի կողմից դիտարկվելու են որպես Ձեր կամքի ուղղակի և իրական արտահայտում: Կայքը պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից կատարված տպագրական և այլ սխալների համար:

Դուք պարտավորվում եք պահպանել անձնական էջ մուտք գործելու համար անհրաժեշտ տեղեկությունների գաղտնիությունը, չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հայտնի չդարձնել Ձեր անձնական էջի բացման և շահագործման համար օգտագործվող գաղտնաբառերը, կոդերը և այլ տվյալները, կամ կատարել գործողություններ, որոնք կարող են հանգեցնել այդպիսի տվյալները երրորդ անձանց հայտնի դառնալուն։

 

Կայքն իրավունք ունի՝

-  սեփական նախաձեռնությամբ ժամանակավորապես, ամբողջովին կամ մասամբ դադարեցնել Ձեր անձնական էջի միջոցով ծառայությունների մատուցումը՝ համակարգի տեխնիկական սպասարկում իրականացնելու կամ վերջինիս անվտանգությունը, հուսալիությունը և անխափան աշխատանքն ապահովելու նկատառումներով

-  կասեցնել կամ դադարեցնել Ձեր անձնական էջի օգտագործումը սույն Պայմանների խախտմամբ այն օգտագործվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Կայքը հիմքեր ունի ենթադրելու, որ Ձեր անձնական էջն օգտագործվում է երրորդ անձանց կողմից,

Կայքի կողմից Ձեր անձնական տվյակների օգտագործումը իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան։