ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Վարկի տրամադրման կամ մերժման որոշման կայացման համար բանկերը/վարկային կազմակերպությունները օգտագործում են վարկառուի կողմից ներկայացող և իրենց մոտ և/կամ տեղեկատվական բազաներում առկա տեղեկությունը: Այդ տեղեկությունը կարելի է բաժանել մի քանի խմբի՝

1.Վարկառուի վարկային պատմության, նախկինում սպասարկած վարկերի մասին տեղեկություն

2.Վարկառուի եկամուտների մասին տեղեկություն՝ աշխատանքի վայր, աշխատանքային փորձ, պաշտոն, աշխատավարձ, այլ հավելյալ եկամուտ,

3.Գրավի/երաշխավորության առկայություն

4.Գրավի առկայության դեպքում՝ գրավի արժեք, լիկվիդայնություն (Օրինակ՝ Կապանում գտնվող արտադրամասը ավելի բարդ է վաճառել, քան Երևանում գտնվող բնակարանը)

5.Այլ գույքի առկայությունը կարող է լինել հավելյալ դրական տեղեկություն վարկառուի վերաբերյալ

Ձեր կողմից երաշխավորված վարկը ժամկետանցվելու դեպքում, Դուք կրում եք հավասար պատասխանատվություն և Բանկը/վարկային կազմակերպությունը Ձեզանից կարող է պահանջել վճարել վարկը:

Հայաստանի Հանրապետությունում վարկ տրամադրելու իրավունք ունեն ԲԱՑԱՌԱՊԵՍ բանկերը և վարկային կազմակերպությունները, որոնց ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ https://www.allbanks.am/pages/index/banksucos/:

Ցանկացած կազմակերպություն, որը չունի համապատասխան Լիցենզիա տրամադրված Կենտրոնական Բանկի կողմից իրավունք չունի վարկ տրամադրել:

Իրականում որևէ «Սև ցուցակ» գոյություն չունի: Վարկը ժամանակին չվճարելու դեպքում վարկառուն ժամկետանցվում է և կուտակվում են ժամկետանց օրեր՝ 1 օր, 5 օր, 20 օր: Յուրաքանչյուր բանկ/վարկային կազմակերպություն ինքն է որոշում, որ հաճախորդին տրամադրել վարկ, իսկ որին՝ ոչ: Նախկինում 20 օր ժամկետանցված հաճախորդին բանկը կարող է չտրամադրել վարկ, իսկ վարկային կազմակերպությունը կարող է տրամադրել:

Անվանական տոկոսադրույքը ցույց է տալիս որքա՞ն է կազմում վարկի ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ, սակայն չի ներառում այլ ծախսերը ինչպիսիք են օրինակ սպասարկման վճարը, տրամադրման վճարը և այլն: Փաստացի (արդյունավետ, էֆֆեկտիվ) տոկոսադրույքը ներառում է վարկի հետ կապված ԲՈԼՈՐ ծախսերը՝ տոկոս, սպասարկման վճար, տրամադրման վճար, կանխիկացման վճար, գրավի գնահատման և գրանցման ծախս, ապահովագրության ծախս և այլ բոլոր հնարավոր ծախսերը:

Բանկերի կողմից հիմնականում կիրառվում են մի քանի տեսակի վարկի մարման գրաֆիկներ (ժամանակացույց)

Անուիտետային – Յուրաքանչյուր ամիս վճարում եք նույն գումարը օրինակ՝ 100.000 դրամ, սակայն վարկի սկզբնական շրջանում մարման մեջ ավելի մեծ կշիռ է կազմում տոկոսը, օրինակ՝  մայր գումար 40.000 դրամ, տոկոս՝ 60.000 դրամ, իսկ վարկի ժամկետի վերջում՝ մայր  գումարը՝ օրինակ մայր գումար 80.000 դրամ, տոկոս՝ 20.000 դրամ:

Նվազող գրաֆիկ – Մարման ենթակա գումարը յուրաքանչյուր ամիս նվազում է քանի որ սկզբում մայր գումարի մարման գումարը ավելի մեծ է և հաջորդիվ ամիսներին նվազում է: Օրինակ՝ 1-ին ամիս մայր գումարի մարում 80.000 դրամ, 2-րդ ամիս 78.000 դրամ, 10-րդ ամիս 50.000 դրամ:

Մայր գումարի հավասարաչափ մարում – Յուրաքանչյուր ամիս մայր գումարի մարումը կազմում է նույն գումարը, սակայն ընդհանուր վարկի մարումը յուրաքանչյուր ամիս տարբերվում է՝ նվազում է, օրինակ՝ 1-ին ամիս մայր գումարի մարում 50.000 դրամ, տոկոս 5000 դրամ, 2-րդ ամսին մայր գումար՝ 50.000 դրամ, տոկոս՝ 4.000 դրամ, 3-րդ ամսին՝ մայր գումար 50.000 դրամ, տոկոս՝ 3.000 դրամ:

Երբեք մի դիմեք այլ անձանց (միջնորդներին), նրանք օգտվելով Ձեր վարկի անհրաժեշտությունից Ձեզանից գումար են վերցնում: Իրականում իրենք ոչ մի ազդեցություն չունեն վարկի հաստատման կամ մերժման վրա: Հաստատման դեպքում ներկայացվում է իբր իրենք են օգնել, որ Ձեր վարկը հաստատվի, բայց իրականում իրենք ոչինչ չեն անում:

Երբեք մի վերցրեք վարկ այլ անձանց համար, հիշե՛ք, որ վարկի չվճարման պատճառով վատանալու է ձեր վարկային պատմությունը և հետագայում, երբ ցանկանաք գնել հեռուստացույց կամ շտապ գումար պետք լինի որևէ ծախսի համար չեք կարողանա օգտվել վարկերից: 

Վարկ ընտրելու համար .....

Այո, ավանդի վրա հաշվարկված տոկոսը հարկվում է 10% եկամտային հարկով: Այսինքն, եթե Ձեր ավանդի նկատմամբ հաշվարկվել է 100.000 դրամ տոկոս, Դուք կստանաք փաստացի 90.000 դրամ, իսկ 10.000 դրամը կպահվի եկամտային հարկ: Ուստի հաշվի առեք, որ բանկերի կողմից առաջարկվող տոկոսադրույքը չի ներառում հարկումը: Եթե առաջարկվում է 9% տարեկան տոկոսով ավանդ, Դուք ավանդի ժամկետի վերջում կստանաք 8.1% (9%- 10% հարկ):

Սպառողական վարկերի դեպքում, երբ վարկի գումարը չի գերազանցում 15 մլն դրամը, ինչպես նաև գյուղատնտեսական և բիզնես վարկերի դեպքում, որոնց գումարը չի գերազանցում 5 մլն դրամը վարկառուն կարող է ցանկացած ժամանակ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ մարել վարկը ԱՌԱՆՑ որևէ հավելյալ վաղաժամկետ մարման տույժի:

-Նախքան ավանդի ներդնումը անհրաժեշտ է հստակեցնել նպատակը՝

  • Գումարի երկարաժամկետ կուտակում
  • Ժամանակավոր ազատ գումարի ներդնում կարճ ժամկետով
  • Գումարի ներդնում առանց հստակ օգտագործման ժամկետի

-Հաջորդ քայլը ավանդի ժամկետի ընտրությունն է: Կախված նպատակից ընտրեք ավանդի ժամկետը և հիշեք, որքան ավանդի ժամկետը երկար է այնքան տոկոսադրույքը բարձր:

-Ընտրեք տոկոսների վճարման հաճախականությունը: Տոկոսները Ձեզ կարող են վճարվել յուրաքանչյուր ամիս, եռամսյակ, տարի կամ ժամկետի վերջում: Կան առաջարկներ որտեղ տոկոսը կարող եք ստանալ նաև ավանդի ներդրման պահին: Հիշե՛ք, տոկոսը ավելի հաճախ վճարելու դեպքում տոկոսադրույքը ավելի ցածր է, այսինքն ամսական տոկոսի վճարմամբ ավանդի տոկոսը ավելի ցածր է քան տարեկան վճարմամբ ավանդինը:

Քարտ հնարավոր է ստանալ 14 տարեկանից սկսած: Եթե Դուք ցանկանում եք քարտ Ձեր 14 տարեկանից փոքր երեխայի համար, ապա կարող եք բանկից պատվիրել Ձեր քարտին կից քարտ:

Քարտով վճարում կատարելիս միշտ պահեք քարտը Ձեր տեսադաշտում

Ստուգեք անդորրագրի վրա նշված գումարը

PIN կոդը մուտք արեք այնպես, որ բացի ձեզանից ոչ ոք չտեսնի այն

Այնպես վճարեք, որ չերևա Ձեր քարտի հակառակ կողմում նշված 3 թվանոց կոդը` CVV-ն (Card Security Code)

Եթե Ձեր քարտը ունի անհպում վճարման տեխնոլոգիա, ապա քարտը պետք չէ տրամադրել սպասարկողին և իր կողմից գումարը մուտքագրելուց հետո Դուք ինքներդ կատարեք վճարումը:

Երբեք մի գրեք Ձեր PIN կոդը քարտի վրա, կամ թղթի վրա, որը գտնվում է նույն վայրում ինչ քարտը

Մինչև 10 մլն դրամ՝ դրամային ավանդների դեպքում

Մինչև 5 մլն դրամ՝ արտարժույթով ավանդների դեպքում

Հիմնադրամը նույն բանկում ձեր ունեցած բոլոր ավանդները համարում է մեկ ավանդ: Յուրաքանչյուր առանձին բանկում ներդրված ավանդները՝ առանձին-առանձին: Այսինքն եթե ունեք 10 մլն դրամ ավանդ ներդրված 1 բանկում և 10 մլն դրամ՝ երկրորդում, ապա 2 ավանդները երաշխավորված են առանձին-առանձին:   

Սքորի վրա ազդում են հետևյալ բաղադրիչները համապատասխան կշիռներով՝

  • Վճարումների (մարումների) պատմություն – 35%
  • Վարկային բեռի (ընդհանուր գործող վարկերի) մեծություն – 30%
  • Վարկային պատմության երկարություն – 15%
  • Օգտագործված վարկերի տեսակներ – 10%
  • Նոր վարկային դիմումներ -10%

Սքոր գնահատականը տատանվում է 300-850 միջակայքում:

Բանկերը հիմնականում ունեն յուրաքանչյուր նպատակի համար նախատեսված վարկատեսակ, որը կհամապատասխանի ձեր պահանջներին:

ԳՐԵՔ ՁԵՐ ՀԱՐՑԸ

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՕԳՆԵԼ