Փնտրել Վարկ

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառում․ 0-ից բիզնես

Մայիսի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը։ Կորոնավիրուսի հետևանքով քաղաքացիների եկամուտների նվազման ռիկսերը մեղմելու նպատակով նախաձեռնած 19-րդ միջոցառումն ուղղված է ստեղծարար ներուժի իրացմանը։

Դիտել ամբողջը →

ՌԴ-ից դրամական փոխանցումները նվազել են, իսկ ԱՄՆ-ից՝ աճել

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2019-2020թթ.-ի հունվար-հուլիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և արտերկիր կատարված փոխանցումներին: Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած գումարների ծավալները 2019թ.-ի հունվար-հուլիսի նկատմամբ նվազել են 15.3%-ով՝ կազմելով 893.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ արտահոսքը 20.3%-ով՝ կազմելով 622.4 մլն ԱՄՆ դոլար։ Ներհոսքի ամենամեծ անկումը գրանցվել է ՌԴ-ից՝ 28.2%, մինչդեռ ԱՄՆ-ից ներհոսքի ծավալներն աճել են 22.1%-ով։

Դիտել ամբողջը →

Հայբիզնեսբանկն առաջարկում է շահավետ պայմաններ՝ երեք նորակառույց բնակելի թաղամասերում բնակարաններ ձեռք բերելու

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կառուցապատողների հետ համագործակցության շրջանակներում հանդես է գալիս երեք խոշոր  հիփոթեքային նախագծերի վարկավորման առաջարկներով: Բնակարաններ ձեռք բերելու նպատակով Բանկն իր հաճախորդներին առաջարկում է հիփոթեքային վարկավորման շահավետ պայմաններ ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում գտնվող երեք նորակառույց բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասերում:

Դիտել ամբողջը →

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրեր

Օգոստոսի 31-ի դրությամբ պետության աջակցության ծրագրերից Evocabank-ի միջոցով օգտվել է 30 շահառու՝ շուրջ 13.5 մլն ՀՀ դրամի չափով: Evocabank-ը հուլիսին, հայաստանյան բանկերի շարքում առաջինը, միացել էր «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին»:

Դիտել ամբողջը →

Պարենային ապրանքների համաշխարհային գներն օգոստոսին աճել են

Հուլիսի համեմատ աճել են շաքարի, բուսական յուղերի և կերային մշակաբույսերի միջազգային գները, մինչդեռ հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային բերքի ծավալները տարեկան կտրվածքով ռեկորդայինի են հասել։ Համաձայն ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության սեպտեմբերի 3-ին թողարկված հաշվետվության՝ օգոստոսին, երրորդ ամիսն անընդմեջ, պարենային ապրանքների համաշխարհային գները աճ են գրանցել՝ պայմանավորված հիմնականում կայուն պահանջարկի և ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազման հետ:

Դիտել ամբողջը →

Օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է. ԱՄՆ պետդեպարտամենտ

ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ ծավալուն հայտարարություն-զեկույց է հրապարակել, որում մասնավորապես նշվում է, որ հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ տարվող պայքարում առաջընթացը և որոշ ոլորտներում բարելավումները բարձրացնում են Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային նպատակակետ, օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է, թեև ներդրողները դեռևս մատնանշում են առկա մի շարք խոչընդոտները: «Արմենպրես»-ը հրապարակված զեկույցից առանձնացրել է որոշ կարևոր շեշտադրումներ:

Դիտել ամբողջը →

Հայաստանյան նորարարար ընկերությունները կարող են մասնակցել հեռահաղորդակցության ոլորտում համաշխարհային մրցույթին

Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) հայտարարել է մրցույթ և ընդունում է հայտեր նորարարական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) 2020թ. համաշխարհային առցանց մրցանակաբաշխության համար (ITU Digital World SME Virtual Awards 2020)։ Մրցանակները օգնելու են նորարարական փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) կատարելագործելու իրենց ներկայացման հմտությունները (pitching skills), ցուցադրելու նոր լուծումներ, հաստատելու կապեր, ներգրավելու ներդրումներ՝ իրականացնելով այս ամենը առցանց միջոցներով:

Դիտել ամբողջը →

Amazon-ը համաշխարհային ճգնաժամի ֆոնին ծրագրում է 33 000 նոր աշխատակից ընդունել

Ամերիկյան Amazon ընկերությունը կորոնավիրուսի համավարակի ընթացքում, ի տարբերություն այլ ձեռնարկությունների, մեծ տեմպերով առաջ է շարժվում․ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում ընկերությունը ծրագրում է 33 000 նոր աշխատակից ընդունել, գրում է english.alarabiya.net կայքը։

Դիտել ամբողջը →

ԱՄՍՎԱ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ