Պարենային ապրանքների համաշխարհային գներն օգոստոսին աճել են
Հուլիսի համեմատ աճել են շաքարի, բուսական յուղերի և կերային մշակաբույսերի միջազգային գները, մինչդեռ հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային բերքի ծավալները տարեկան կտրվածքով ռեկորդայինի են հասել։ Համաձայն ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության սեպտեմբերի 3-ին թողարկված հաշվետվության՝ օգոստոսին, երրորդ ամիսն անընդմեջ, պարենային ապրանքների համաշխարհային գները աճ են գրանցել՝ պայմանավորված հիմնականում կայուն պահանջարկի և ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազման հետ: