Վարկի տրամադրման կամ մերժման որոշման կայացման համար բանկերը/վարկային կազմակերպությունները օգտագործում են վարկառուի կողմից ներկայացող և իրենց մոտ և/կամ տեղեկատվական բազաներում առկա տեղեկությունը: Այդ տեղեկությունը կարելի է բաժանել մի քանի խմբի՝
1.Վարկառուի վարկային պատմության, նախկինում սպասարկած վարկերի մասին տեղեկություն
2.Վարկառուի եկամուտների մասին տեղեկություն՝ աշխատանքի վայր, աշխատանքային փորձ, պաշտոն, աշխատավարձ, այլ հավելյալ եկամուտ,
3.Գրավի/երաշխավորության առկայություն
4.Գրավի առկայության դեպքում՝ գրավի արժեք, լիկվիդայնություն (Օրինակ՝ Կապանում գտնվող արտադրամասը ավելի բարդ է վաճառել, քան Երևանում գտնվող բնակարանը)
5.Այլ գույքի առկայությունը կարող է լինել հավելյալ դրական տեղեկություն վարկառուի վերաբերյալ